Եգիպտացիների թիվը, որոնք աշխատում են արտասահմանում, հասել է 9 մլն 759 հազարի, իսկ եգիպտացի գիտնականների թիվը, որոնք զբաղված են աշխարհի այլ երկրներում, 86 հազար է: Նման թվեր է ներկայացնում al-Ahram պարբերականը:
Ամենաբարձր աշխատավարձը արաբական աշխարհում կատարցի գիտնականներինն է:
Արտասահմանի եգիպտացիների միությունը հայտնում է, որ Եգիպտոսն առաջին տեղում է աշխարհում գիտնականների թվով:
Կազմակերպությունում հայտնել են, որ Եգիպտոսում տվյալ պահին աշխատում է 1883 գիտնական, որոնք մասնագիտացած են միջուկային հետազոտություններում:
Բացի դրանից՝ եգիպտացի 42 գիտնական գլխավորում է արտասահմանյան համալսարաններ աշխարհի տարբեր երկրներում:










































