Ինչպես հայտնի է, «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել տաղանդավոր պաշտպանների տրանֆերներ` թիմի պաշտպանության գիծը հզորացնելու նպատակով:
Սկզբում ակումբի գործակալները մտադրություն ունեին ձեռք բերել Տիագո Սիլվայի տրանսֆերը, սակայն վերջինս հրաժարվեց հեռանալ ֆրանսիական ակումբից:
Ներկայումս կատալոնական ակումբը փորձում է համաձայնության հասնել «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Եթե Լուիսի տրանսֆերային գործարքն էլ չկայանա, ապա կատալոնական ակումբի ղեկավարները կդիմեն «Լիվերպուլ»-ին` Դանիել Ագերի իրավունքները ձեռք բերելու առաջարկով:
«Կապտանռնագույններ»-ն ուսումնասիրում են ևս մեկ տարբերակ`«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանիի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Այդ մասին է հայտնում El Mundo Deportivo.







































