Լիբանանի պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է մինչև 2 միլիարդ դոլարը և այժմ 60 միլիարդ դոլար է կազմում, տեղեկացնում է al-Arabiya-ն:
2013թ. մայիսի վերջին երկրի պետական պարտքը 59,2 միլիարդ դոլար էր կազմում, որը 1,5 միլիարդով ավել է 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երբ այդ թիվը 57,7 միլիարդ դոլար էր: Երկրում ամեն տարի պարտքը ավելանում է միջինը 2 միլիարդ դոլարով:
Հարկ է նշել, որ մեծ պարտքը վկայում է տնտեսական լուրջ խնդիրների մասին: Այսպես, 2012թ. Գնահատականներով՝ Լիբանանի ՀՆԱ-ն 62 միլիարդ դոլար էր: Այսպիսով, երկիրը մոտեցել է այն սահմանին, երբ պարտքը կհավասարվի ՀՆԱ-ի 100%-ին: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի պարտքը հավասարվել է ՀՆԱ-ի 38%-ին, իսկ Ռուսաստանինը՝ 20%-ին: Ճգնաժամից տառապող Հունաստանի պարտքը հավասարվել է ՀՆԱ 160%-ին:










































