Թուրքիան Իրաքի հետ սահմանի եկայնքով տեղակայում է զրահատեխնիկա և զորքերի հավելյալ կոնտինգենտ։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Տանկերի և այլ զրահատեխնիկայի մեծ քանակություն Թուրքիայի կետրոնական նահանգներից շարժվում է Իրաքի հետ սահմանամերձ շրջաններ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հետ սահմանի վրա թուրք զինվորականների թիվը մեծացնելու մտադրության մասին։ Նրա խոսքով, եթե շիա աշխարհազորայինները ահաբեկչություն կազմակերպեն Իրաքի Թել-Աֆար քաղաքում, որտեղ բնակվում են իրաքցի թյուրքմեններ, Թուրքիան կարող է «այլ պատասխան» տալ։










































