Հռոմի նորանշանակ քաղաքապետ Ինյացիո Մարինոյին հետևելով, որը քաղաքում տեղաշարժվում է բացառապես հեծանվով, այս տրանսպորտային փոխադրամիջոցով են սկսել երթևեկել նաև ոստիկաններ:
Քաղաքի համար, որտեղ փողոցների մեծ մասը սալիկապատված են, ու որտեղ ամառվա ամիսներին ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, հեծանիվներով ոստիկանները նորություն են:
Նրանց թիվը դեռ շատ չէ՝ առաջին հերթին դա Հռոմի քաղաքապետի շքախումբն է:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, Մարինոն հուսով է հեծանվով ոստիկանների թիվը հասցնել քաղաքային ոստիկանների թվի 10 տոկոսին:
Քաղաքապետի խոսքով՝ հեծանիվը Հռոմում տեղաշարժվելու առավել հարմար փոխադրամիջոց է, հայտնում է ITAR-TASS-ը:








































