Արարատի մարզի համար 2017 թվականի բյուջեով նախատեսված է մոտավորապես 7 մլրդ 659 մլն դրամ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և հավելեց, որ ն ախորդ տարվա համեմատ՝ 2017-ի բյուջեն կնվազի 2 մլն դրամով:
Անդրաղառնալով Արարատի մարզին տրամադրվող բյուջեի կրճատման պատճառներին՝ Ռ. Աբրահամյանը նկատեց. «Կրճատումը կապված է նրանով, որ նախորդ տարի եղել է էլեկտրաէներգիայի գումարի տնտեսում»։ Մարզպետի խոսքով՝ մարզի առաջնային խնդիրը կրթության հարցն է, որի մասով իրենք գրանցել են զգալի աճ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե սպասվում են արդյոք մարզում փոխմարզպետների կրճատումներ, մարզպետը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել, իսկ այս պահի դրությամբ մարզպետարանում կրճատումներ չեն եղել:







































