Եգիպտոսի պաշտպանության նախարար, առաջին փոխնախարար Աբդել Ֆաթահ Սիսին հանդիպել է իսլամիստական թևի ղեկավարների առաջնորդների հետ, որպեսզի քննարկի երկրում զանգվածային բողոքների դադարեցումը:
Ինչպես հաղորդվել է, նախօրեին Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները երկխոսության սկիզբ էին համարել Աբդել Ֆաթահ Սիսիի հրաժարականը:
Տեղի ունեցած բանակցությունների անցկացման մասին հայտնել էր Եգիպտոսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Ալին:
Իսլամիստները հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների, սակայն ոչ թե ռազմական ղեկավարության կամ նախագահի, այլ Եգիպտոսի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հայտնում է Գոլոս Ռոսիին:










































