Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին դատական համակարգի ղեկավար Սադեղա Լարիջանիի ներկայությամբ երդվել է երկրի խորհրդարանում:
«Հանուն Աստծո, երդվում եմ սուրբ Ղուրանի և Իրանի ժողովրդի, ինչպես նաև սահմանադրության առջև, կատարել իմ բոլոր պարտականությունները ի շահ ժողովրդի և երկրի զարգացման, հավատքի և բարոյականության, ինչպես նաև իրավունքների և արդարադատության աջակցության, հրաժարվել բռնակալությունից՝ պաշտպանելով անձնական ազատությունը և հարգելով մարդկանց և նրանց օրինական իրավունքները, անել հնարավորինը երկրի քաղաքական, մշակութային և տնտեսական անկախությունը և սահմանները ապահովելու համար, պահպանել իշխանությունը, որով մարդիկ օժտել են ինձ, որպես սուրբ վստահություն և հավատարիմ մնալ դրան մինչև հաջորդ նախագահի ընտրվելը»,- ասել է Ռուհանին՝ ստորագրելով երդման տեքստը:
Տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ են ներկա երդմնակալության արարողությանը: Պատվիրակությունները ներառում են նախագահների, վարչապետների, փոխնախագահների և խորհրդարանի խոսնակների: Իրանը առաջին անգամ է օտարերկրյա պաշտոնատար անձանց հրավիրում մասնակցելու երկրի նախագահի երդմնակալության արարողությանը:









































