ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց. «Պարոն Թովմասյան, դուք խոսում եք պահանջատիրոջ կարգավիճակից, դա լավ է տիրոջ համար: Հասկանում եմ, որ ամեն ինչ կոմպրոմիսային ձևով է լուծվում, սակայն ձեր վարքագիծը մի փոքր այլ կերպ պետք է լինի. մի փոքր բանով բյուջեն ընդունվում է, հետո չեք կարողանում կառավարել: Խնդիրներն այստեղից են գալիս»:
Մանրմասները՝ տեսանյութում:










































