Ամուսնական զույգը զոհվել է, իսկ նրանց մեկամյա երեխան լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող ճոպանուղին ընկել է ժայռին և ջարդուխուրդ եղել:
Միջադեպը տեղի է ունեցել Շվից գավառում: Ճոպանուղին անհայտ պատճառներով պոկվել է 900 մ երկարությամբ պարանից և ընկել 30 մ բարձրությունից:
Ոստիկանության տվյալներով՝ այդ ճոպանուղին նախատեսված չի եղել մարդկանց տեղափոխելու համար: Այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է Ria Novosti-ն:







































