Tuesday, 14 05 2024
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է

Կարծրատիպերից ձերբազատվելու ժամանակը

Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում կարծրատիպերի պակաս կարծես թե չի զգացվում:

Ավելին` հասարակական-քաղաքական գործընթացների զգալի մասի անարդյունավետության պակասի կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ պատճառներն ուսումնասիրվում և լուծումները կամ ելքերը նախագծվում են հենց կարծրատիպային մտածողությամբ, ինչն էլ հանրային-քաղաքական կյանքի շատ պարագաներում առաջ է բերում պատային իրավիճակ:

Թերևս կարծրատիպային որոշ տարրեր կան նաև այն մոտեցումներում, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և այսպես կոչված` միջազգային հանրության փոխհարաբերություններին, հիմնականում ի դեմս գերտերությունների: Այդ փոխհարաբերությունների առումով առկա պատկերացումների զգալի մասն այն է, որ միջազգային հանրությունը, գերտերությունները Հայաստանի հանդեպ ունեն պահանջներ միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ, իսկ ժողովրդավարական հարցերին անդրադարձերը ընդամենը միջոց են Ղարաբաղի հարցում ճնշումներ բանեցնելու և ցանկալի զիջումները կորզելու համար:

Այլ կերպ ասած` Արևմուտքի համար Հայաստանում ժողովրդավարական հարցերն ու խնդիրները բացարձակ կարևոր չեն, և Արևմուտքը պատրաստ է աչք փակել այդ ամենի վրա, միայն Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հարցում գնա պետք եղած զիջումների: Այդ մոտեցումը թերևս, մեղմ ասած, այդքան էլ իրավացի չէ, և Հայաստանի հանդեպ Արևմուտքի ժողովրդավարական պահանջները ամենևին էլ ընդամենը Ղարաբաղի հարցում ճնշման հասնելու գործիք կամ միջոց չեն միայն: Հայաստանի հանդեպ այդ պահանջները միանգամայն իրական են կամ առնվազն պակաս իրական չեն, քան ասենք` նույն Ղարաբաղի մասով եղած պահանջները: Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ Արևմուտքի ուշքը գնում է Հայաստանը ժողովրդավար տեսնելու համար, որովհետև շատ են մտածում հայերի, Հայաստանի զարգացման մասին: Պարզ է, որ իրականում արևմտյան քաղաքականությունը ժողովրդավարության տարածման պարագայում էլ առաջնորդվում է բացառապես սեփական շահով, ոչ թե հումանիստական կամ ալտրուիստական մոտեցումներով:

Խնդիրն այն է, որ արևմտյան քաղաքականության, իսկ եթե ավելի կոնկրետանանք, ամերիկյան քաղաքականության շահը շատ երկրների, այդ թվում և Հայաստանի հարցում պահանջում է ժողովրդավարական զարգացում: Ինչո՞ւ եմ արևմտյան քաղաքականությունը մասնավորեցնում ամերիկյան քաղաքականության շրջանակում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներն է արևմտյան աշխարհի դրոշակակիրը և արևմտյան քաղաքականության լոկոմոտիվը, ինչքան էլ որ այդ քաղաքականությունը որոշակի մարտավարական և նույնիսկ ռազմավարական հակասությունների մեջ լինի եվրոպական քաղաքականության հետ:

Միևնույն է, Արևմուտք հասկացությունն, ի վերջո, գլխավորապես նույնականացվում է ամերիկյան քաղաքականության հետ, և դա իրերի օբյեկտիվ վիճակի արդյունք է, գոնե առայժմ: Իսկ ինչո՞ւ է ամերիկյան քաղաքական շահը պահանջում Հայաստանի ժողովրդավարացում: Նախ` այդ առումով արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել էր մերձավորարևելյան գարնան մասին, որոնց հիմքում, ըստ Օբամայի, լինելու է ժողովրդավարական արժեքների տարածումն աշխարհում:

Ելույթի բովանդակությունից հասկանում ենք, որ ԱՄՆ-ը փոխում է համաշխարհային գերտերության իր մարտավարությունն ու փորձում է սեփական անվտանգության հարցում ապավինել ոչ այնքան զենքին, որքան արժեքներին, այսինքն` աշխարհի մտածողության, մթնոլորտի փոփոխությանը: Այն մթնոլորտի, որն ինչ-որ առումով լարվել էր նաև իր նախորդի` Բուշի քաղաքականության հետևանքով:

Իհարկե, ասվածն ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները հրաժարվելու է աշխարհում իր հեգեմոն դերակատարումից: Ավելին` նա պարզապես մարտավարական փոփոխություններ է կատարում հենց այդ դերակատարման հարատևության համար: Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է, որին, թերևս, արժե անդրադառնալ մեկ այլ առիթով: Իսկ այս դեպքում ակնհայտ է, որ ժողովրդավարական արժեքների տարածման գործում ԱՄՆ-ին հարկավոր են համաշխարհային «նավահանգիստներ» տարբեր տարածաշրջաններում, այդ թվում և Հարավային Կովկասում:
Բանն այն է, որ այդ «նավահանգիստները» պետք են ամերիկյան դեմոկրատական «նավատորմի» կայանման համար, որն աշխարհում պետք է տարածի ժողովրդավարական արժեքները: Այդ տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հարավային Կովկասի երկրները, ապա տեսնում ենք, որ այս տարածաշրջանում, թեկուզ տարօրինակ թվա, այդուհանդերձ «ամերիկյան դեմոկրատիայի նավահանգստի» ամենամեծ պոտենցիալն ունի ռուսական ֆորպոստի համարում ունեցող Հայաստանը: Եթե տարածաշրջանը դիտարկենք անգամ ավելի լայն շրջանակով, քան զուտ երեք հանրապետությունները` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ապա թերևս ակնհայտ է, որ թե՛ Իրանի և թե՛ Թուրքիայի պարագայում էլ դեմոկրատական նավահանգստի պոտենցիալի մասին խոսելը այդքան էլ տեղին չէ:

Իրանի պարագան ինքնին հասկանալի է, իսկ Թուրքիան, թեև առաջին հայացքից, օրինակ, այժմ դեմոկրատական ինստիտուտների առումով շատ ավելի առաջ է Հայաստանից, բայց խնդիրը միայն ինստիտուտները չեն, այլ նաև հանրային ռեսուրսը, որը Թուրքիայում նոր-նոր է միայն ձևավորվում, կայանում որպես մտածողության ինչ-որ մի տիրույթ: Իսկ Հայաստանում, հենց այդ հանրային ռեսուրսն է, որ գնահատելի է դարձնում երկրի դեմոկրատական պոտենցիալը: Ու թեև այդ ռեսուրսը այժմ զգալիորեն հեռու է երկրի կառավարման մեխանիզմներից, այդուհանդերձ, այն կա և այն պատրաստի հումքն է, որով Հայաստանում կարող է շատ արագ հունցվել ու թխվել դեմոկրատական «ամբողջատիրությունը», այլ կերպ ասած` համակարգային դեմոկրատիան:

Ադրբեջանի պարագայում էլ, թերևս, բացարձակ անիմաստ է խոսել այդ մասին, իսկ Վրաստանի դեպքում գործ ունենք փորձի ակնհայտ ձախողման հետ, երբ «վարդերի հեղափոխությունն» ու դրա հետևանքը համակարգային դեմոկրատիայի իմաստով առաջացրեց ոչ այնքան նախադեպեր և օրինակներ, որքան առաջնորդվեց տարածաշրջանի այն նախադեպերի և օրինակների հետքով, որոնց դեմ պայքարին էլ պետք է որ ծառայի հարավկովկասյան որևէ երկրում համակարգային դեմոկրատիայի հաստատումը:

Վրաստանն ինչ-որ պահի առավելություն էր ձեռք բերել այդ առումով, սակայն վերջին երկու տարվա իրադարձությունները Վրաստանի համար դարձան ճակատագրական, հատկապես այն առումով, որ Վրաստանն էլ ընկավ հակառակ ծայրահեղության մեջ և սկսեց հույսը դնել ԱՄՆ վրա, ի տարբերություն ամբողջությամբ Ռուսաստանին հենված Հայաստանի իշխանության: Մինչդեռ համակարգային դեմոկրատիան ենթադրում է ոչ թե արտաքին քաղաքական այս կամ այն կողմնորոշումը, այլ արժեքային կողմնորոշում, ընդ որում` ներքին իմաստով: Իսկ այդ տեսանկյունից կարծես թե աներկբա է, որ Հայաստանի հասարակությունն է ամենակողմնորոշվածը տարածաշրջանում: Պարզապես հարկ է, որ հասարակությունը ձեբազատվի աշխարհաքաղաքական գործընթացների ընկալման մի շարք կարծրատիպերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում