Բարաք և Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը։ Տոնական միջոցառման ընթացքում, որին հրավիրվել էին զինծառայողների ընտանիքները, ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կատարել են Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տակ իմպրովիզային պար։
Նրանք նաև երեխաներին կոնֆետներ են բաժանել։ «Այսօր կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին և մոռանալ առողջ սննդակարգի մասին»,-Օբամայի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Գործող նախագահ Բարաք Օբաման չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում։








































