Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես է հնարավոր ընդամենը յոթ օրում վերականգնել առողջ քունը:
Հետազոտողների պնդմամբ՝ դրա համար հարկավոր է բնության մեջ՝ վրանում, ապրել յոթ օր, հաղորդում է GlobalScience պորտալը: Այդ ընթացքում կենսաբանական ժամացույցը, որը քաղաքային բնակիչների դեպքում տեղաշարժված է երկու ժամով, ամբողջությամբ վերականգնվում է: Դրան նպաստում է ցերեկային լույսի ազդեցության աճը և էլեկտրական լուսավորության կրճատումը գիշերային ժամերին:
Այդ կերպ կենսաբանական ժամերի գործունեության նորմալ ռեժիմը վերականգնվում է: Իր հերթին, կենսաբանական ժամացույցի նորմալ գործունեությունը թույլ է տալիս առավոտյան վաղ հեշտ արթնանալ և թարմություն պահպանել օրվա ընթացքում:
Հետազոտողները մարդկանց խորհուրդ են տալիս առավոտյան ժամերին զբոսնել, իսկ երեկոյան անպայման անջատել հեռուստացույցն ու համակարգիչը:







































