Ամերիկյան Apple ընկերությունը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ հանել նախկինում թողարկված՝ iPhone և iPad մի շարք մոդելների ներմուծման և վաճառքի արգելքը: Ընկերության հարավկորեական մրցակիցը՝ Samsung Electronics-ը, հայտնել է իր հիասթափության մասին, հաղորդում է Wall Street Journal-ը:
Ավելի վաղ ԱՄՆ առևտրական ներկայացուցիչ Մայքլ Ֆորմանը հայտարարել է, որ վարչակազմը որոշել է արգելափակել ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի նախագիծը Apple-ի սարքավորումների վերաբերյալ՝ Samsung-ին պատկանող պատենտների ենթադրյալ խախտման պատճառով:
«Մենք ողջունում ենք, որ վարչակազմը այս կարևոր գործում ներդրումների կողմնակից է: Samsung-ի գործողությունները հիմնավոր չեն և պատենտային հակարգի խախտում են»,-նշվում է Apple-ի հայտարարության մեջ:
«ITC-ի որոշումը խոստովանում էր, որ Samsung-ը բարեխղճորեն բանակցություններն էր վարում, իսկ Apple-ը նախկինի պես չի ցանկանում արտոնագիր ձևակերպել»,- հայտարարել է Samsung-ի ներկայացուցիչը:










































