National Geographic-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է Լեոնարդո Դի Կապրիոյի փաստագրական ֆիլմը կլիմայի փոփոխությունների մասին։ Մեկ օրվա ընթացքում ֆիլմը դարձել է համացանցի հիթ՝ հավաքելով ավելի քան 1 միլիոն դիտում։
Ֆիլմի ռեժիսորը հայտնի դերասան և կինոռեժիսոր, օսկարակիր Ֆիշեր Սթիվենսն է։
«Ես ուղակի ուզում եմ իմանալ, թե որքան հեռու ենք գնացել և արդյոք հնարավոր է անել ինչ-որ բան՝ այս ամենը կանգնեցնելու համար»,-ասում է Դի Կապրիոն ֆիլմում։










































