Saturday, 27 06 2026
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալներից երկուսի մոտ ստամոքսի խանգարում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Ամբաստանյալների շարքից առանձին է նստում նաև արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Դատական նիստի սկզբում դահլիճ չբերվեցին երկու ամբաստանյալները՝ Նորիկ և Վաչե Սահակյանները:

Նախագահողը հայտնեց, որ նրանց առողջական վիճակի վատացման հետ կապված՝ դատարան է հրավիրվել շտապօգնություն:

Նիստը հետաձգվեց՝ մինչև բժշկական տեղեկանքի ստացումը:

Րոպեներ անց նիստը վերսկսվեց:

Նախագահողն ընթերցեց բժիշկ Առաքելյանի տեղեկանքը, համաձայն որի՝ Նորիկ Սահակյանի ճնշումը արձանագրվել է 150/90, նրա մոտ առկա են ստամոքսի խանգարման նշաններ, սակայն դատարանային պայմաններում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ստամոքսի լվացում կատարել հնարավոր չէ: Ըստ տեղեկանքի՝ Նորիկ Սահակյանն ունի հիվանդանոցային պայմաններում հետազոտման ու բուժօգնություն ստանալու կարիք:

Վաչե Սահակյանի վերաբերյալ տվյալներն այսպիսին էին. ճնշումը՝ 130/85, դարձյալ՝ ստամոքսի խանգարման նշաններ ու նորից եզրահանգում՝ տեղում պայմաններ չկան անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Երկու ամբաստանյալներն այդպես էլ չներկայացան դատարանի դահլիճ: Նրանց բացակայությամբ նիստը շարունակվել չէր կարող ու հետաձգվեց ևս մեկ անգամ:

Մինչև հետաձգումը պարզ դարձավ, որ հաջորդ նիստից կարող է ներգրավվել նոր փաստաբան՝ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի շահերը կպաշտպանի փաստաբան Ինգա Ավագյանը, ում նախագահողն առաջարկեց անհրաժեշտության դեպքում մինչև հաջորդ դատական նիստը ծանոթանալ գործի նյութերին:

Փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ նախորդ նիստին չէր ներկայացել առողջական վիճակի վատացման պատճառով, բայց փաստաբանի բացատրությունը դատարանը կլսի հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում