Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։
RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է Abyss Creations ամերիկյան ընկերությունը, կստանան սենսորներ, որոնք կարձագանքեն հպումներին, և գործող սեռական օրգաններ։ Ընկերության հիմնադիր Մեթ Մաք-Մոլենի խոսքով՝ ինքը կցանկանար, որպեսզի մարդիկ զգայական կապվածություն ձեռք բերեն տիկնիկների հանեպ, հաղորդում է The Mirror-ը։
«Չեմ կասկածում, որ ոմանք դա սարսափելի կհամարեն, բայց նման ռոբոտների ի հայտ գալը հսկայական հետևանքներ կունենան։ Մենք արդեն տեսել ենք՝ ինչպես է փոխվել մարդկանց կյանքը համացանցի, բջջային սարքերի և սոցիալական մեդիայի շնորհիվ։ Հաջորդ կարևոր քայլը կլինի այնպիսի տեխնոլոգիաների կիրառումը, որոնք թույլ կտան սեքսով զբաղվել ռոբոտների հետ, անգամ ամուսնանալ նրանց հետ»,-ասել է «Սեր և սեքս ռոբոտների հետ․ հարաբերությունների էվոլյուցիա» գրքի հեղինակ Դևիդ Լևին։












































