Իտալիայի կենտրոնական մասում սեյսմոլոգները գրանցել են 3 խոշոր հետցնցում, որից վերջինը՝ 4․2 մագնիտուդ հզորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 124 կմ հյուսիս-արևելք՝ 2 կմ խորության վրա։
Նշենք, որ կիրակի Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո ավերածություններ են տեղի ունեցել երկրի 100 քաղաքներում, տարհանվածների թիվը կազմում է շուրջ 40 հազար մարդ: Տարերային աղետի գոտում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում։
Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, վիրավորվել է 20 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։












































