IBT Media ընկերությունը, որը The International Business Times կայքի սեփականատերն է, կդառնա Newsweek ամսագրի նոր սեփականատերը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
LAC Interactive ընկերությունից Newsweek-ի գնելու պայմանները չեն բարձրաձայնվում: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ամսագրի տպագիր տարբերակի թողարկումը դադարեցվել էր:
IBT Media-ն նաև խոստացել է պահպանել ամսագրի մի քանի միջազգային տարբերակներ, որոնք դեռևս թողարկվում են տպագիր տեսքով:










































