Ամերիկացի սենատորների մի խումբ նամակ է պատրաստել, որն առաջիկա երկուշաբթի օրը կփոխանցվի Սպիտակ տուն: Սենատորները կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների խստացումն այնքան ժամանակ, «քանի դեռ այն զգալիորեն չի դանդաղեցրել իր միջուկային գործունեությունը»:
Սենատորների կարծիքով՝ Միացյալ Նահանգները նաև պետք է «ավելի վստահորեն հաստատեն ռազմական ուժի կիրառման հնարավորությունն» ընդդեմ Իրանի, սակայն դրանով հանդերձ պետք է «մինչև վերջ օգտագործել դիվանագիտական մեթոդենրը»:
Փաստաթղթի տակ ստորագրել են 76 օրենսդիրներ, հաղորդում է Rus.ruvr-ը:








































