Արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեթրինի որդին՝ արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին, 2013 թ. գլխավոր երեխան է դարձել: Ամբողջ Բրիտանիան սպասում էր նրա ծննդին: Երեխայի լույս աշխարհ գալու հետ կապված բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների շարքում համացանցային ռեսուրսներից մեկը կազմել է իր՝ առարկաների թոփ տասնյակը՝ արքայական մանկական սենյակի համար: Կահավորման համար ընտրվել է Posh Tots ապրանքանիշի կահույք:

«Քուն՝ կառքում» օրորոցը սոճու փայտից է: 19 995 դոլար արժողությամբ այս օրորոցը կարելի է նաև որպես դարակ կամ սեղանիկ օգտագործել:

«Արքայազների և մոխրոտիկների համար» մահճակալը հիշեցնում է Մոխրոտիկի կառքը: 47 հազար դոլար արժողությամբ մահճակալը պատրաստված է փայտից:

Մորը և մանկանը, ամենայն հավանականությամբ, դուր կգա Silver Cross Balmoral ապրանքանիշի սայլակը: Այն արժե 4498 դոլար:

Կապույտ կամ վարդագույն մետաքսից պատրաստված անկողնային պարագաները հարմար են հիմնականում կլոր ձևերի մահճակալների համար: Այն արժե 1190 դոլար:

Խաղողի որթով և թռչուններով ձևավորված երկաթե մահճակալն արժե 4250 դոլար:

6999 դոլարով կարելի է ձեռք բերել նաև ասպետական ամրոցի փոքրիկ կրկնօրինակը:

Արքայազնի ննջասենյակը կարող է զարդարել նաև գեղեցիկ սեղանիկը:

200 դոլար արժողությամբ արկղիկի վրա փոքրիկ արքայազնը կարող է դնել իր խաղալիքները:

Prince og Monaco կոչվող անկողնային պարագաներյում իրեն կարող է լավ զգալ ցանկացած արքայազն:








































