Աֆղանստանի ուժային գերատեսչությունները 70 գրոհայինի են ոչնչացրել անցած օրը երկրի մի շարք շրջաններում գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Բանակի, ոստիկանության և հետախուզության մասնակցությամբ լայնածավալ գործողություններ իրականացվել են Աֆղանստանի 15 նահանգներում: Միավորված ուժերը հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ զենք են բռնագրավել և տասնյակ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են վնասազերծել, ասվում է հայտարարության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է 9 զինվորականի մահվան մասին: Մոտ 15 գրոհային վնասվածքներ է ստացել, 20 հոգի ձերբակալվել է:








































