Գրոհայինները թունավոր գազով ռումբերով գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան ռազմական ակադեմիայի շրջանում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են քաղաքի աշխարհազորայինները:
Նշվում է, որ գրոհայիններն ինքնաշեն հրթիռներ են կիրառել: «Մասնավորապես ինչպիսի քիմիական նյութ է կիրառվել՝ առայժմ դժվարանում ենք ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ահաբեկիչները ուրբաթ անցել են հարձակման և գրոհում են սիրիական բանակի դիրքերը քաղաքի հարավ-արևմուտքում: Զինվորականները և աշխարհազորայինները կարողացել են հետ մղել 2 գրոհ, միաժամանակ, ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ կառավարական ուժերին հաջողվել է 500 գրոհայինի ոչնչացնել:
Դաժան մարտերը շարունակվում են ռազմական ակադեմիայի շրջանում: Հարձակումն ահաբեկիչներն ուղեկցում են ականապատ զրահատեխնիկայի և մահապարտների պայթեցմամբ:










































