Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին և նրա ընտանիքին ոստիկանությունը տեղափոխել է անվտանգ վայր այն բանից հետո, երբ նրա տնից ոչ հեռու՝ Բելգրադի մոտ, զենքի թաքստոց է հայտնաբերվել՝ փամփուշտներով, նռնակներով, ձեռքի հակատանկային մեկ նռնականետով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ խոսքը Վուչիչի ծնողների տան մասին է, ուր նա հաճախ է այցելել: Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ դա նրա սեփական տունն է:
Սերբիայի ՆԳՆ ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչը լրագրողներին հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերվել է թփերի մեջ խաչմերուկից ոչ հեռու, որտեղ Վուչիչի շարասյունը սովորաբար ընթացքը դանդաղեցնում է մինչև 10 կմ/ժ:
Ոստիկանությունում չեն հայտնում հնարավոր կասկածյալների մասին:












































