Եմենի արևմուտքում ավելի քան 30 ապստամբ և բանտարկյալ է զոհվել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ռազմական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Հոդեյդայից հյուսիս՝ Զայդիյա քաղաքում: Երկու ռումբ ընկել է բանտի վրա, որում մոտ 40 կալանավոր է եղել:







































