1930-ականներին կառուցված տպարանի շենքն օրերս պայթեցան եղանակով քանդվեց, նրա տեղում նախատեսվում է կառուցել բազմահարկ շինություն՝ հյուրանոցային համալիր: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշեց, որ այն, ինչ կատարվեց, բարբարոսություն է:
«Հնարավոր չէ կառուցել նոր պետություն՝ ոչնչացնեով հինը՝ հին պատմությունը, հին շենքերը, հին մշակույթը Երբեք նորը չի գոյանում օդից, ամեն ինչի համար հիմքեր կան: Երբ մենք ոչնչացնում ենք մեր պատմամշակութային շենքերը, մենք ոչնչացնում ենք մի մեծ մշակութային շերտ»,- ընդգծեց ճարտարապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































