Աուտիկ խանգարումներով երեխաները երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում տեսախաղերի վրա, քան առողջ հասակակիցները: Աուտիզմը, հիպերակտիվությունը և ուշադրության նվազումը նույնպես մղում են խաղային կախվածության՝ հավաստիացնում է Միսսուրիի համալսարանից Քրիստոֆեր Էնգելհարդը:
Նա գործընկերների հետ միասին հավաքել է 8-18 տարեկան 141 տղաների խումբ: Փորձի մասնակիցների թվում եղել են 56 աուտիզմով տառապողներ, 44-ի մոտ հիպերակտիվության և ուշադրության պակասի ախտանիշեր են եղել, իսկ 41-ը խնդիրներ չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, աուտիզմով տառապող երեխաները օրական խաղացել են 2,1 ժամ: Հիպերակտիվությամբ երեխաները խաղացել են 1,7 ժամ, իսկ գլխավոր խումբը՝ 1,2 ժամ: Առաջին խմբի տղաների սենյակում հաճախ են խաղասարքեր եղել՝ նշում է՝ Meddaily-ն:
Մանկաբույժները երեխաներին խորհուրդ չեն տալիս էկրանների առջև անցկացնել օրական երկու ժամից ավելի: Սակայն խաղերի հասանելիությունը բարդացնում է իրավիճակը:









































