Այսօր առավոտյան Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է:











































