Saturday, 04 05 2024
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման

Դավիթ Լոքյանը ծանոթացել է մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացել է Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին: Նախարար Դավիթ Լոքյանին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը կազմակերպել էր դասընթաց-քննարկումներ, որին մասնակցել են մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, իսկ դասընթացն անցկացրել են ԵՄ փորձագիտական խումբը՝ տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:

Դավիթ Լոքյանը ծանոթացել է մարզային խմբերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրով, հետևել դասընթացի ժամանակ մարզային խմբերի կողմից մշակված ռազմավարական ծրագրերի ներկայացմանը։ Նախարարը մի շարք դիտարկումներ է արել ներկայացված ծրագրերի վերաբերյալ, ընդգծել, որ մարզերում տնտեսական զարգացում ապահովելու համար պետք է փաստարկված ծրագրեր ներկայացնել։ Նախարար Լոքյանը շեշտել է, որ միայն նման ծրագրերի դեպքում կառավարությունը կարող է գումարներ հատկացնել։ «Շատ եմ կարևորում մարզպետարաննե րի ծրագրային զարգացման բաժինների աշխատանքը։ Եվրոպական փորձը շատ արդյունավետ է տարածքային համաչափ զարգացման գործընթացներում։ Արդյունքում հնարավոր է եղել տնտեսական զարգացում ապահովել այդ երկրներում, որպեսզի մարդկանց համար ապրելու հարմարավետ պայմաններ ստեղծվեն և մարդիկ կարողանան աշխատանք գտնել ցանկացած բնակավայրում»,-ասել է Դավիթ Լոքյանը։ Նախարարն անդրադառնալով տարածքային զարգացման ռազմավարությանը, ընդգծել է, որ 2017 թվականից բյուջետային որևէ ֆինանսավորում չի լինելու, եթե տվյալ ծրագիրը, առաջարկը ընդգրկված չլինի տվ յալ մարզի ընդհանուր զարգացման ռազմավարության մեջ։

Ծրագրի առաջին դասընթացի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:

ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի խոսքով, տարածքային զարգացման նմանատիպ ջանքեր են ներդրվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ «Այս աշխատանքը պահանջում է նոր մոտեցումներ։ Ուզում եմ ընդգծել, որ մարզի զարգացման ռազմավարությունը չի կարող պատվիրված լինել միայն կառավարության կողմից։ Այն նաև պետք է մշակվի հասարակական կազմակարպությունների և մարզային շահագրգիռ կազմակերպությունների կողմից»,-ասել է եվրոպացի փորձագետը։

Դասընթաց-քննարկումները շարուկական բնույթ են կրելու։ Առաջին դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորած փործագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում