Օգոստոսի 1-ին թուրքական Hürriyet պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի օգնությամբ Միջին Ասիայում կյանքի կկոչի «Օսմանյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի» ստեղծման պլան՝ ելնելով այն սկզբունքից, թե «նա, ով վերահսկում է Ղրղզստանը, վերահսկում է տարածաշրջանը»:
Ըստ վրացի դիվանագետ Համլետ Չիպաշվիլիի՝ փակելով Մանասի ամերիկյան բազան՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարող է արդյունքում այդ բազան վարձակալությամբ հանձնել Թուրքիային:
Ընդ որում՝ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում Մանասում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման մասին, որը պետք է Ղրղզստանից ղեկավարի ամբողջ Միջին Ասիան:
Նշվում է, որ Միջին Ասիան Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի , Թուրքիայի ու Իրանի մրցակցության թեժ գոտի է:







































