ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար Կիտ Ալեքսանդերը ցանցահեններին առաջարկել է զբաղվել ԱՄՆ ամենագաղտնի գերատեսչության թերությունների շտկմամբ՝ հաղորդում է Mignews-ը:
Գեներալը կարծում է, որ նրանք կարող են կատարելագործել էլեկտրոնային ցանցերի մոնիթորինգային ծրագիրը և այդ կերպ օգնել երկրում անվտանգության ամրապնդմանը:
Այս անսպասելի առաջարկը հնչել է ցանցահենների և կիբերանվտանգության մասնագետների՝ Լաս Վեգասում կայացած Black hat կոնֆերանսի ժամանակ:
ԱԱԳ ղեկավարը հստակեցրել է, որ իր գլխավորած գերատեսչության ամենակարողության մասին լուրերը չափազանցված են: Հեռախոսազրույցները կարող են լսել միայն ԱԱԳ 22 աշխատակիցներ, իսկ տվյալներ հավաքելով զբաղվում են առավելագույնը 35 վերլուծաբան:
«Մենք երբեևէ չենք փորձել վերահսկել ԱՄՆ բոլոր քաղաքացիների հեռախոսազրույցները»,- վստահեցրել է նա՝ հավելելով, որ վերահսկողության տակ են եղել ԱՄՆ քաղաքացիների 300 հեռախոսահամարներ, դրանցից 12-ը փոխանցվել են ՀԴԲ-ին, իսկ PRISM ծրագիրը թույլ է տվել կանխարգելել 702 ահաբեկչություն:
ԱԱԳ ղեկավարը ցանցահեններին կոչ է արել օգնել գործակալությանը նոր ծրագրերի մշակման մեջ:











































