ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կապված ամերիկացիների վրա հնարավոր հարձակումների հետ, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Սպիտակ տունը և պետդեպարտամենտը արտասահմանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են «Ալ-Քաիդա»-ի հնարավոր հարձակումների մասին:
Մասնավորապես, խոսքն այնպիսի տարածաշրջանների մասին է, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան:
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները մի քանի օրով դադարեցրել են որոշ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը:








































