Չինաստանը Ճապոնիային կոչ է արել անկեղծորեն ներդնել բոլոր ջանքերը սառեցվող երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար՝ հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Չինաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հուա Չունինը Չինաստանի իշխանությունների կոչը ներկայացրել է Պեկինում տեղի ունեցած ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կոչ էր արել ճապոնաչինական գագաթնաժողով անցկացնել առանց նախապայմանների:
Իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը Ճապոնիային կոչ է արել «խիզախություն ցուցաբերել՝ նայելու Արևելաչինական ծովի կղզիների հիմնախնդրի դեմքին»:









































