Ֆրանսիայի նախկի նախագահ, պետության ղեկավարի թեկնածու Նիկոլա Սարկոզին կքվեարկի երկրի գործող առաջնորդ Ֆրասնուա Օլանդի օգտին, եթե վերջինս նախագահական ընտրություններում երկրորդ փուլ դուրս գա և մրցի «Ազգային ճակատ»-ի թեկնածու Մարին Լե Պենի հետ։ Այս մասին Սարկոզին հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։
«Ես երբեք չեմ քվեարկել Ազգային ճակատի օգտին և ցանկություն չունեմ նման բան անել»,-ասել է Սարկոզին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կքվեարկի Օլանդի օգտին, Սարկոզին պատասխնել է՝ «այո, բայց ոչ ուրախությամբ»։
Ակնկալվում է, որ Օլանդը մինչև 2016թ․ վերջ կհայտարարի նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու մասին։ Ֆրանսիայում պետության ղեկավարի ընտրություններն անցկացվելու են 2017թ․ գարնանը։










































