Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու` Վարդան Հակոբյանի կողմից հուլիսի 27-ին ոստիկանական մեքենաները վնասելու փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ այս տեղեկությունները հաստատել են ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից:
Թերթի հարցին, թե Վարդան Հակոբյանի` փախուստի դիմելուց հետո ինչու հետախուզում չի հայտարարվում, լրատվականի աշխատակից Արմեն Մալխասյանը մեկնաբանել է նրա՝ տվյալ քրեական գործում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով ներգրավված չլինելու հանգամանքով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:









































