Եգիպտոսի փոխնախագահ նախկին ընդդիմադիր Մուհամմեդ Էլ-Բարադեյը կարծոմ է, որ Ռազմական ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ Աս-Սիսին հասկանում է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև խնդիրների քաղաքական լուծման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ամերիկյան Washington Post հրատարակչությանը տված հարցազրույցում փոխնախագահը հայտարարել է, որ ամբողջ հաճախ շփվում է Աս-Սիսիի հետ: «Նա հասկանում է քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Սակայն, բնականաբար, նրա վրա է ընկած երկրի անվտանգության ապահովման պարտականությունը»,- ասել է Էլ-Բարադեյ:
Բարադեյը նշել է, որ Աս-Սիսին մտադիր չէ պայքարել նախագահական աթոռի համար և չի ցանկանում, որպեսզի բանակը ղեկավարի երկիրը, ինչպես նաև հավելել է, որ «իշխանությունն առայժմ կմնա բանակի ձեռքում»:










































