Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացրել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին նվիրված աստղը, հաղորդում է Deadline-ը։
Տեղեկատվության համաձայն՝ աստղը կոտրել է տեղի բնակիչ Ջեյմի Օթիսը, ով հայտարարել է, որ ցանկացել է հանել աստղը, վաճառել աճուրդում, իսկ ստացված գումարը փոխանցել կանանց, որոնք միլիարդատեր Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։
Սակայն Օթիսին չի հաջողվել աստղը հանել, արդյունքում այն ամբողջությամբ կոտրվել է։ Նրա վրա ուշադրություն են դարձել մի քանի անցորդներ, սակայն որևէ կերպ չեն միջամտել։












































