«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է օգոստոս ամսին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
«Ահաբեկիչները տարբեր միջոցներ կարող են ընտրել, որպեսզի հարձակվեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր օբյեկտների վրա: ԱՄՆ քաղաքացիները պետք է հիշեն տրանսպորտային օբյեկտների և տուրիստական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորության մասին»,- РИА Новости-ն մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը։








































