«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալան առաջին անգամ մեկ տարվա ընթացքում հանրության մեջ է երևացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նա այցելել է պաղեստինցիներին աջակցության համար Բեյրութում կազմակերպված միջոցառմանը՝ Երուսաղեմի համաշխարհային օրվա շրջանակներում:
Նշվում է, որ Նասրալան իր ելույթում շնորհավորել է օրվա կապակցությամբ, որտեղ հայտարարել է, որ «Իսրայելի ոչնչացումը կծառայեր Լիբանանի շահերին»:











































