Victoria’s Secret-ի շոուն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Փարիզում։ Ֆրանսիայի մայաքաղաքը կհյուրընկալի մի շարք «հրեշտակների», այդ թվում Ադրիանա Լիմային, Ջիջի Հադիդին, Ալեսանդրա Ամբրոսիոյին։ Այս տարվա շոուին ևս կներկայացվի Fantasy Bra 3 միլիոն դոլար արժողությամբ, թանկարժեք քարերով զարդարված կրծկալը, որը կրելու պատվին արժանացել է 25-ամյա Ժասմին Տուկսը, հաղորդում է People ամսագիրը։
Այս տարի Fantasy Bra-ն կրում է «Վառ գիշեր» անվանումը, դիզայնի հեղինակը Էդդի Բորգոն է։ Երբ Ժասմինն իմացել է, որ ինքն է կրելու կրծկալը, ուրախությունից արտասվել է։
«Ըստ երևույթին սա ամենաթանկարժեք իրն է, որ երբևէ կրել եմ, հատկապես կրծքի վրա։ 3 միլիոն դոլար է ծախսվել կրծկալի ստեղծման համար, ինչպես նաև պահանջվել է 700 ժամ և 9 հազար թանկարժեք քար։ Խոստովանում եմ, երբ այն առաջին անգամ փորձեցի, չէի ցանկանում հանել։ Իսկ անվտանգության աշխատակիցը հետևում էր ամեն մի քայլիս, որ չհեռանամ»,- ժպիտով խոստովանել է մոդելը։

















































