Saturday, 18 05 2024
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

Պայքարելու ենք չարիքի դեմ. Ճոյտը կոռուպցիայի մասին «Սուպեր պապ» ֆիլմ կնկարի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը(Ճոյտ):  

 

– Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից: Արդյո՞ք դրական սպասումներ կան:

– Կարծում եմ՝ ցանկացած փոփոխություն, որի նպատակը դրական է, անպայման օգուտ կտա մեր պետությանն ու ժողովրդին: Նոր վարչապետը ունի անցած ճանապարհ և տեսնում եմ այդ ճանապարհին նրա կատարած աշխատանքները: Այսօր նրան չի հետաքրքրում փողը, տեսնում եմ, որ նրան հետաքրքրում է միայն հայրենասիրությունը և հետագա իր անունը, որը պետք է թողնի ՀՀ-ում որպես նոր վարչապետ: Ես կարծում եմ՝ չենք կարող վարչապետին գումարով գայթակղել, նա դրա խնդիրը չունի: Կարծում եմ՝ նա ուզում է պատմության մեջ մնալ որպես վարչապետ, որ կարող է աշխատանքներ իրականացնել ի շահ մեր պետության և ժողովրդի: Կարծում եմ՝ դա նրան կհաջողվի:

– Ինչո՞ւ մինչև հիմա մյուս կառավարություններին դա չի հաջողվել: Քաղաքական կամքի բացակայությո՞ւնն է պատճառը:

– Ոչ թե չի հաջողվել, այլ մարտահրավերները հաջորդում են մեկը մյուսին՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ապրիլյան դեպքերը և այլն: Անկախ կառավարության  կամքից՝ խնդիրներ են առաջանում, որը շատ դժվար է լինում լուծել: Ընդամենը երկու օրվա պատերազմը տնտեսությունը հետ է գցում: Նախորդ կառավարությունն էլ ամեն ինչ փորձել է անել, բայց այդտեղ, կարծես, քաղաքական կամքը պակասեց: Այսօր կա քաղաքական կամք, և ես համոզված եմ, որ դրական արդյունք ենք ունենալու:

– Կարծում եք՝ օլիգարխիայի, մենաշնորհների դեմ հնարավո՞ր է իրական պայքար, երբ նրանք են իշխանության երկարակեցությունն ապահովում:

– Եթե կա քաղաքական կամք,պայքարը շատ հեշտ է, որովհետև կան հանձնաժողովներ, որոնք պետք է պայքարեն այդ մենաշնորհների դեմ: Այսօր ես համոզված եմ, որ եթե ցանկություն, քաղաքական կամք լինի, ապա բոլորը օրենքով ամրագրված պարտականությունը կկատարեն:

– Քաղաքական ի՞նչ ծրագրեր ունեք, մասնակցելո՞ւ եք խորհդրարանական ընտրություններին առաջարկ լինելու դեպքում:

– Տարբեր կուսակցություններից առաջարկություններ եղել են, բայց երբ մենք փորձում ենք խոսել, տեսնել՝ ինչ կարող ենք մենք ունենալ, արդյոք կարո՞ղ են գաղափարները համընկնել, արևմտամե՞տ է, թե՞ դեպի Ռուսաստան է նայում: Եվ քաղաքական դաշտում ևս շատ հետաքրքիր դասավորություններ են տեղի ունենում, նույնպես հետաքրքիր են: Կարևորն այն չէ՝ գնանք թե ոչ, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ կարողանանք մի բան անել, որը օգուտ կբերի մեր ժողովրդին և պետությանը:

– ՀՀԿ-ի հետ ճանապարհ տեսնո՞ւմ եք:

– Առհասարակ բոլորի հետ էլ կարելի է ճանապարհ անցնել, բոլոր կուսակցություններն էլ իրար նման են: Հիմա պետք է տեսնել, թե ժողովուրդը որ կուսակցության ծրագրերին կվստահի:

– Իսկ կա՞ մի ուժ, որ կարող է ժողովրդի մոտ վստահություն ներշնչել:

– Կարող է չէ, բոլոր կուսակցություններն էլ վատ ծրագրեր չունեն, այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե ժողովուրդը որ կուսակցությանը կվստահի իր քվեն տալով, որ նա կարողանա իրագործել բոլոր ծրագրերը:

– ՏԻՄ ընտրություններից առաջ Դուք բավականին կոշտ գնահատականներ հնչեցրիք, սատարեցինք Արթուր Թումանյանին: Հիմա արդյո՞ք սրված են Ձեր և Կարեն Գրիգորյանի հարաբերությունները:

– Ընտրություններից հետո քաղաքապետարանի աշխատանքով չեմ զբաղվել, չեմ ուսումնասիրել: Ի՞նչ խնդիրներ կարող են լինել իմ և Կարեն Գրիգորյանի միջև: Ես բարձրացրել եմ այն խնդիրները, որոնք ժողովուրդն էր ուզում: Իսկ այն խնդիրները, որոնք իմ անձնական խնդիրներն են, ուզում եմ ասել, որ ես անձնական խնդիրներ չունեմ մեր քաղաքում:

– Պարոն Հակոբյան, իրավապաշտպանները նշում են, որ հազիվ թե բացահայտվի Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին նախորդած արյունալի միջադեպը, որին մասնակցել էին երկու քաղաքապետի թեկնածուները: Դուք հավատո՞ւմ եք իրավապահ համակարգին:

– Իհարկե վստահում և հավատում եմ, ինչպես կարելի է չհավատալ: Կրակել են, թե կռիվ է եղել, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Եվ այսօրվա խնդիրներն եմ վեր հանել այդ օրերին, իսկ թե ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ով օրենքը խախտել է, պատասխանատվության պետք է ենթարկվի:

– Ըստ Ձեզ՝ մեր երկրին իշխանափոխություն պե՞տք է:

– Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն: Մոտենում են ընտրությունները, ցանկացած քաղաքացի, որ համաձայն չէ այս կուսակցության վարած քաղաքականության հետ, կարող է գնալ դեմ քվեարկել: Դեմ քվեարկելու արդյունքում կլինի իշխանափոխություն: Ապրիլի 2-ին նախատեսված է ընտրություն, այդ օրը մենք իշխանություն չենք ունենում, ունենում ենք ընտրություն, և ժողովուրդը կընտրի այն կուսակցությանը, որին ուզում է: Բոլորը ցանկանում են փոփոխություն, և բոլորի ծրագրերը նույնն են, սպասենք, տեսնենք ժողովուրդը ո՞ր կուսակցությանը կհավատա, որովհետև կուսակցությունը անելու բան չունի, պարզապես հավատքի խնդիրն է:

– Կարծում եք՝ ժողովուրդը կարող է հավատա՞լ ՀՀԿ-ին:

– Հիմա որ պատասխանեմ, կստացվի, որ ժողովրդի փոխարեն պատասխանում եմ, սպասենք ապրիլի 2-ին, տեսնենք ինչպես ժողովուրդը կգնահատի, հետո եզրակացություն կանենք:

– Պարոն Հակոբյան, շարունակում եք արդյո՞ք ֆիլմեր նկարել:

– Այո, այո, շարունակելու եմ, բայց կարծում եմ, որ երկու տարբերակ ունենք. առաջին՝ կարող ենք նկարել շատ արագացված տեմպերով՝ մինչև ընտրությունները, հնարավոր է, որ չնկարենք, ընտրություններից հետո սկսենք: Սա կախված է տեխնիկական և անձնակազմի հագեցվածության խնդրով: Մենք ունենք դերասան, որը ֆիլմի գլխավոր դերը պետք է իրականացնի: Ռեժիսորը հանդիպել, խոսել է, հիմա եթե ժամանակը ների, կսկսենք նկարահանել:

– Ինչի՞ մասին է  ֆիլմը:

– Ֆիլմը կոռուպցիայի մասին է, Հայաստանում տիրող իրավիճակի, մեր իրականության մասին է: Այն կատակերգություն է, բայց իր մեջ պարունակում է ամեն ինչ: Մեր իրականության մասին է:

Չեք մտահոգվո՞ւմ, որ այս ֆիլմն էլ նախորդի ճակատագրին կարժանանա:

-Չէ՞ որ մենք ամեն օր տեսնում ենք, որ կառավարությունը, Հանրապետության նախագահը, բոլոր կուսակցությունները միտված են կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք այսօր ֆիլմով պայքարելու ենք նույն չարիքի դեմ, և չեմ կարծում որևէ մեկը բացասական գնահատական տա, քանի որ մեր նպատակները ազնիվ են:

– Գլխավոր դերն ո՞ւմ եք առաջարկել:

– Դերասանը կարող եմ ասել՝ Միքայել Պողոսյանին ենք ցանկացել, որ Սուպեր պապի դերը խաղա: Ֆիլմի անունը «Սուպեր պապա» է, եթե ընթացքում մասնագետները չփորձեն ավելի համոզիչ վերնագիր ասեն, այս վերնագիրն ենք թողնելու: Սուպեր պապին անարդարությունների դեմ պայքարող մարդն է: Հիմա տեսնենք որքանով այն կստացվի: Եթե դերասանների մասով պայմանավորվածություն լինի՝ կսկսենք ավելի շուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում