Թուրքիայի 59 նահանգներում նշանակվել են նոր ոստիկանապետեր, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ նոր ոստիկանապետեր ունեն Իզմիրի, Ադանայի, Անթալիայի, Մուշի, Իգդիրի և մի շարք այլ նահանգներ։
Գործակալությունը միևնույն ժամանակ հաղորդում է, որ վերոնշյալ կադրային փոփոխությունները կապված են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ, որից հետո երկրում սկիզբ առավ պաշտոնանկությունների, կադրային փոփոխությունների, բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների ալիք։








































