Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերը» ոչ թե արագացրին, այլ հետաձգեցին բարեփոխումները. Գագիկ Մելիքյան

ՀԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ 2017-ին մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և նպատակը իշխանափոխություն իրականացնելն է: Այս հայտարարության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց. «Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, սա առաջին հայտարարությունը չէ, որ տարածում է ՀԱԿ-ը, նմանատիպ հայտարարություններ եղել են նաև նախորդ համապետական ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ Գյումրիի և Վանաձորի փորձը ՀԱԿ-ի համար պետք է լուրջ դատողությունների առիթ հանդիսանա, երբ որ այդ քաղաքական ուժը անգամ անվավեր քվեաթերթիկների չափ ձայներ չկարողացավ հավաքել: Գյումրին և Վանաձորը հայտնի են ընդդիմադիր հայացքներով, այդ տարածքներում նման փոքր քանակի ձայներ հավաքելը տվյալ քաղաքական ուժի համար լուրջ գնահատական է և լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա»:

Անդրադառնալով հարցին, թե կա արդյոք քաղաքական դաշտում որևէ ուժ, որը ՀՀԿ-ի համար վտանգ է ներկայցնում, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտում կան քաղաքական ուժեր, որոնք մեզ համար մրցակիցներ են»:

Գ. Մելիքյանի գնահատմամբ՝ «Սասնա ծռեր»- ի գործողություններն ահաբեկչություն էին, ինչը դատապարտելի է. «Այն բարեփոխումները, որի մասին մենք հայտարարում ենք, «Սասնա ծռեր»- ի գործողություններով և ապրիլյան պատերազմով ոչ թե արագացվեցին, այլ հետաձգվեցին, դրանք դրական առումով որևէ ազդեցություն չէին կարող ունենալ»:

Գ. Մելիքյանի դիտարկմամբ՝ նոր կառավարության կողմից առաջ քաշված ծրագիրն իրատեսական է, և ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ պատասխանատու է և ամեն ինչ պետք է անի՝ աջակցելու, որպեսզի իրականացվեն ծրագրի կարևորագույն դրույթները: Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ կապահովվեն:

Գագիկ Մելիքյանը կառավարության շարունակվող փոփոխություններին անդրադառնալով՝ նշեց, որ կադրային փոփոխությունները ՊԵԿ-ում կամայական որոշման հետևանք չեն, այլ վկայում են այն մասին, որ ոլորտում առկա են եղել թերություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում