Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ակումբի կադրային խնդիրների մասին:
«Վերմալենը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով, Մոնրեալը մարզումները կվերսկսի առաջիկա երկուշաբթի օրը:
Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա ցանկանում ենք կատարել այնպիսի ձեռքբերումներ, որոնք իսկապես կհզորացնեն «Արսենալ»-ը»,- հայտարարել է Վենգերը:
Հավելենք, որ Վերմալենը շարքից դուրս է մնացել մեջքի վնասվածքի պատճառով:










































