Թուրքիայի կառավարությունը խորհրդարանում քննարկման է դրել մի օրինագիծ, որի համաձայն՝ մանկապիղծները կենթարկվեն քիմիական ամորձատման: Այս մասին գրում է Sabah թերթը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը երկու անգամ հետ էր ուղարկել նման օրինագծերը: Սակայն այս անգամ սպասվում է, որ խորհրդարանը կընդունի մանկապիղծներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին օրենքը:
Ընդ որում՝ ամորձատում պետք է կատարվի նրանց նկատմամբ, որոնց մեղքը կապացուցվի դատարանի որոշմամբ:










































