Իլինոյսը պաշտոնապես դարձել է 20-րդ ամերիկյան նահանգը, որտեղ օրինականացվել է բժշկական մարիխուանան՝ հաղորդում է The Huffington Post-ը: Չիկագոյի համալսարանում արարողության ժամանակ նահանգապետ Պետ Կուինը ստորագրել է համապատասխան օրինագիծը: Նահանգի ղեկավարի խոսքերով՝ ցանկացած կրոնում խոսվում է այն մասին, որ պետք է օգնել հիվանդներին:
Միջոցառման պատվավոր հյուրերից էր վետերան Ջիմ Չեմպիոնը, ով տառապում է ցրված սկլերոզից:
Պարբերականը մանրամասնում է, որ շնորհիվ նոր օրենքի 2014թ.-ի հունվարի 1-ից կսկսի գործել չորսամյա պիլոտային ծրագիր: Այն թույլ կտա հիվանդներին, որոնց ծանր ախտորոշում է տրվել, սահմանափակ ծավալով ձեռք բերել բժշկական մարիխուանա:







































