Թբիլիսիում պատրաստվում են վերանվանել Վարդերի հեղափոխության հրապարակը՝ գրում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով քաղաքային ժողովի անդամ Կախա Կուկավային:
Ինչպես նշել է պատգամավորը, հարցը կքննարկվի առաջնահերթության կարգով: Հրապարակը կկրի «ավանդական կամ պատմական անուն»: Կուկավայի խոսքով՝ արդեն կան մի քանի տարբերակներ:
Ներկայիս անունը հրապարակն ստացել է 2005 թվականին՝ «վարդերի հեղափոխությունից» 2 տարի անց: Մինչ այդ հրապարակը կոչվում էր Հանրապետության:







































