Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

«Իմ հետ ոչ վարչապետը, ոչ նախարարը, ոչ նախագահը փայատեր չեն, ոչ էլ իրանց հարազատները» (տեսանյութ)

Բնական հյութերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» ընկերությունը, օգտվելով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից, Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի 140 հա տարածքում կառուցել է գյուղմթերքների վերամշակման երկրորդ գործարանը` ներդնելով շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի բերքի մեծ մասը այս տարի տուժել է կարկուտից: Օրերս գործարան այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ: «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց «Եվրոթերմի» սեփականատեր Էդուարդ Ղազարյանի հետ:

 – Պարոն Ղազարյան, Ձեր գործարանն այս տարի կարկուտից տուժած ծիրան ընդունե՞լ է, և որքա՞ն գումարով եք ընդունել:

 – 3500 տոննա ընդամենը, 50 դրամով, որը հիմա պառկած է մեր վրա և չգիտեմ` մոտակա 3-4 տարում ես կարո՞ղ եմ վաճառել, հետ բերել միայն ծիրանին վճարած գումարը:

 – Ասել է թե` Դուք անպիտա՞ն բերք եք գնել:

 – Այո՛:

 – Այդ դեպքում ինչո՞ւ եք գնել:

 – Իմ խիղճն ա նման ձևով թելադրել, որովհետև տարածքում ես տեսել եմ գյուղացու վիճակը:

 – Նաև` կառավարությունը խոստացել էր, որ ընկերությունները կգնեն այդ վնասված  ծիրանը:

 – Է, թող գնեին ընկերությունները: Մենք 20 օր մթերել ենք, միայն մենք ենք մթերել, դրա համար կիլոմետրերով հերթ էր առաջացել, և մեզ մեղադրում էին, որ էստեղ հերթ է առաջացել: Ամբողջ Հայաստանի բերքը եկել էր էստեղ, բա պարզ չի, որ հերթ է առաջանալու:

 – Միգուցե հերթի մեջ էր փչանում բերքը:

 – Էդ իրանց խնդիրն ա, մենք ի՞նչ մեղք ունենք էդտեղ: Երկու կգ-անոց կատուն վեց կգ միս միանգամից կուտի՞: Չի ուտի, չէ՞: Բա էս էլ իր սահմանն ունի: Օրական կարող էր մթերել, ասենք, 250 տոննա, 1000 տոննա բերք եկել, կանգնել է, ասում ա` հենց հիմա մթերի, ոնց կմթերես:

 – Ի վերջո` Ձեր կարծիքով, կարողացա՞ք նկատելի օգուտ տալ գյուղացիներին այս տարի:

 – Ես չեմ կարող ասել, որովհետև ինչ էլ անես, մեկ ա` դժգոհ են լինելու: Մենք 3500 տոննա ծիրան մթերել ենք:

 – Պարոն Ղազարյան, իսկ այս գործարանի կառուցման համար որքա՞ն գումար է ծախսվել:

 – Որոշակի, որոշակի գումար:

 – Ինչպե՞ս եք գնահատում գործարար միջավայրը, գործարար հնարավորությունները Հայաստանում:

 – Ես էդ մասին ոչ մի բան չեմ կարող ասել, ես կարող եմ մենակ իմ մասին խոսել:

 – Լավ, Ձեր մասին խոսեք, Ձեզ հաջողվո՞ւմ է հաղթահարել այն դժվարությունները, որոնք առկա են:

 – Չհաղթահարվեր, գործարանը տեղում չէր լինի:

 – Փաստորեն, կառավարությունը ընդառաջե՞լ է Ձեզ:

 – Ինչ պարտադիր է կառավարությունն ընդառաջի, որ գործարան կառուցես, ցանկություն ունես, նպատակ ունես, կարող ես գործարանը կառուցել: Իսկ կառավարությունը կընդառաջի կամ չի ընդառաջի, ես չեմ գտնում, որ դա գերխնդիր է կամ ինչ-որ խնդիր է:

 – Սակայն Ձեր գործարանի դեպքում, փաստորեն, ընդառաջում եղել է կառավարության կողմից:

 – Դուք անպայման ինչ-որ մի բան ուզում եք լսեք ի դեմ կառավարության, չեմ ասի, որովհետև ես ոչ տեսել եմ, ոչ էլ նպատակ ունեմ էդ մասին ինչ-որ մի բան հայտարարելու:

 – Թե՞ կաշկանդվում եք գյուղնախարարի ներկայությունից:

 – Նախարարի ներկայությամբ ես նախարարին ինչ որ պետք է` ասում եմ:

 – Մեզ չեք ասում, նախարարի՞ն եք ասում:

 – Բայց ի՞նչ ասեմ ձեզ, ի՞նչ եք ուզում լսեք, վատ բա՞ն, չեմ ասելու:

 – Իսկ ինչո՞ւ հենց Ձեր ընկերությանը տրվեց այդ արտոնությունը:

 – Բոլոր ընկերություններին, որոնք ունեն էդ ծավալի ներդրում, երկարացվում է իրենց ավելացված արժեքի հարկը երեք տարով: …Իմ հետ ոչ վարչապետը, ոչ նախարարը, ոչ նախագահը փայատեր չեն, ոչ էլ իրանց հարազատները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում