Իտալական «Նապոլի»-ի ղեկավարությունը նոր առաջարկ կանի «Պորտու»-ին՝ Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Ավելի վաղ նեապոլյան ակումբը պատրաստ էր 26-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց 32 մլն եվրո վճարել: Բայց Պորտուգալական կողմը պահանջում է 40 մլն եվրո:
«Նապոլի»-ի նոր առաջարկը կկազմի 37 մլն եվրո: Սպասվում է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը՝ Լոնդոնում՝ Emirates Сup-ի շրջանակներում կայանալիք ընկերական խաղից առաջ:
Հիշեցնենք, որ Մարտինեսը նախորդ մրցաշրջանում ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 26 գոլ:









































