ԱՄՆ-ը, ի պատասխան Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին ապաստան տալու որոշմանը, պետք է ընդլայնի «Մագնիտսկու ցուցակը», ավարտին հասցնի Եվրոպայում ՀՕՊ համակարգերի ստեղծումը, ավելի ակտիվ աշխատի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ և օգնի ռուսական ընդդիմությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ին, հայտարարել է ամերիկյան ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Ջոն Մաքքեյնը:
«Առաջինը, ինչ մենք պետք է անենք, «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնումն է, որպեսզի պատասխանատվության ենթարկենք մարդու իրավունքների շատ ոտնահարողների, ովքեր դեռ վայելում են իրենց անպատժելիությունը»,- ասել է նա։
Սենատորի խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է դիմակայի այնպիսի դատական գործընթացներին, ինչպիսին Խոդորկովսկու և Նավալնիի գործերն են:
«Մենք արդեն վաղուց պետք է իրատեսորեն մոտենայինք Ռուսաստանի հետ հարաբերություններին»,- հայտարարել է Մաքքեյնը:








































